
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին X-ում արված իր գրառմամբ հայտարարել է, որ Ռուսաստանն այսօր ավելի բացահայտ է սպառնում հարևան երկրներին, քան նախկինում։
Նրա խոսքով՝ Ռուսաստանի հայտարարությունները Հայաստանի վերաբերյալ վերաբերում են ոչ միայն Հայաստանին, այլև բոլոր այն երկրներին, որոնք կանգնած են սեփական ապագան ինքնուրույն որոշելու իրավունքի պաշտպանության առաջ։
«Ոչ ոք չի կարող մնալ առանց աջակցության. Եվրոպան իրավունք չունի կորցնել իր որևէ ժողովրդի, թողնել որևէ երկրի հետևում։ Հայաստանին պետք է աջակցել։ Մոլդովային պետք է աջակցել։ Բալթյան երկրներին։ Ադրբեջանին պետք է աջակցել։ Մենք պետք է գտնենք ճանապարհներ նաև Վրաստանի ժողովրդին աջակցելու համար, և սա եվրոպական ընդհանուր խնդիր է։ Ոչ ոք չի կարող կորչել»,– գրել է Ուկրաինայի նախագահը՝ սա անվանելով եվրոպական ընդհանուր խնդիր։
Russia is now threatening other nearby countries far more openly than before. Every neighbor of Russia heard what was said about Armenia, whose people are the only ones who have the right to decide and will choose the future of their country. What Russia says about Armenia is, in… pic.twitter.com/QfVhNmOicK
— Volodymyr Zelenskyy / Володимир Зеленський (@ZelenskyyUa) May 30, 2026