14:00 Լուրերը մեկ տողով. Ընտրական թեժ զարգացումներ, Երրորդ համաշխարհայինի վտանգ, նավթային ճգնաժամ

Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային.

·  Հայաստանը և ԱՄՆ-ն ստորագրել են ԹՐԻՓՓ նախագծի իրագործման համաձայնագիրը, որը կառավարության գնահատմամբ կբարձրացնի երկրի միջազգային դերը և կերաշխավորի լիարժեք ինքնիշխանությունը։

·  Խորհրդարանական ընտրություններում հաջողության հասնելու դեպքում «Հայաստան» դաշինքի առաջնորդը խոստանում է Ադրբեջանի հետ հաստատել երաշխավորված ու արժանապատիվ խաղաղություն։

·  «Նոր ուժ» կուսակցության ներկայացուցիչները նախընտրական քարոզարշավի շրջանակներում հանդիպումներ են ունեցել Կոտայքի մարզի Հրազդան և Չարենցավան քաղաքների բնակիչների հետ։

·  Ուռուցքաբանության ազգային կենտրոնի նախկին բուժքույրը բողոքում է տարիներ տևող դատական գործընթացներից և անբավարար սոցիալական պայմաններից։

·  Վաշինգտոնը ծրագրում է արագացնել Եվրոպայի ռազմակայաններից իր զորքերի դուրսբերումը և համապատասխան առաջարկները շուտով կներկայացնի ՆԱՏՕ-ի դաշնակիցներին։

·  Ուկրաինայի զինված ուժերն օգտագործում են ամերիկյան արհեստական բանականության համակարգը՝ Ռուսաստանի հակաօդային պաշտպանությունը շրջանցող օպտիմալ երթուղիներ ընտրելու համար։

·  Սլովակիայի վարչապետը Ռումինիայում ԱԹՍ-ի միջադեպից հետո կոչ է արել ԵՄ-ին հրաժարվել պատերազմական հռետորաբանությունից և երկխոսություն սկսել Ռուսաստանի հետ։

·  Մերձավոր Արևելքում լարվածության և էներգակիրների թանկացման ֆոնին Եվրոմիությունը դիտարկում է ռուսական նավթի գնային սահմանափակումների ժամանակավոր չեղարկումը։

Leave a Comment