Գոհար Ղումաշյանին և Սիմոն Եսայանին մեղադրանք է առաջադրվել բարեգործութան արգելքը խախտելու համար

Մայիսի 26-ին Հակակոռուպցիոն քրեական դատարանում նոր գործ է ստացվել բարեգործության արգելքը խախտելու վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ։ Գործը նույն օրը մակագրվել է և հանձնվոլ Հակակոռոպցիոն դատարանի դատավոր Սարգիս Պետրոսյանի քննությանը։

Մեղադրական եզրակացությունը

Գլխավոր դատախազության կողմից ներկայացված մեղադրական եզրակացության համաձայն Գոհար Աշոտի Ղումաշյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ընտրության ժամանակ խախտել է բարեգործության արգելքը:
Այսպես.
«Ազգային ժողովի հերթական ընտրություն նշանակելու մասին» ՀՀ Նախագահի՝ 2026 թվականի փետրվարի 7-ին ուժի մեջ մտած թիվ ՆՀ-21-Ն հրամանագրով 2026 թվականի հունիսի 7-ին նշանակվել է Ազգային ժողովի հերթական ընտրություն:
Գոհար Աշոտի Ղումաշյանը, հանդիսանալով «Ուժեղ Հայաստան կուսակցության» անդամ, հանդես գալով նշված կուսակցության անունից, Ազգային ժողովի հերթական ընտրություն նշանակելու որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից մինչև Ազգային ժողով ընտրվելու մասին որոշումը նպատակադրվել է բարեգործության անվան տակ ընտրելու իրավունք ունեցող ՀՀ քաղաքացի Ռոզալյա Սերգեյի Աբգարյանին նվիրել հեռուստացույց, սակայն 2026 թվականի մարտի 20-ին՝ ժամը 13:48-ի սահմաններում, Սիմոն Նիկոլայի Եսայանից տեղեկանալով, որ Ռոզալյա Աբգարյանն ունի հեռուստացույց, Սիմոն Եսայանի խորհրդով, հեռուստացույցի փոխարեն բարեգործության անվան տակ անհատույց պայմանով խոստացել և վերջինիս միջոցով Ռոզալյա Աբգարյանին տվել է չպարզված չափով գումար՝ այդ կերպ ընտրության ժամանակ խախտելով բարեգործության արգելքը։

Սիմոն Նիկոլայի Եսայանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա օժանդակել է «Ուժեղ Հայաստան կուսակցության» անդամ Գոհար Աշոտի Ղումաշյանին ընտրության ժամանակ բարեգործության արգելքը խախտելուն:
Այսպես.
«Ազգային ժողովի հերթական ընտրություն նշանակելու մասին» ՀՀ Նախագահի՝ 2026 թվականի փետրվարի 7-ին ուժի մեջ մտած թիվ ՆՀ-21-Ն հրամանագրով 2026 թվականի հունիսի 7-ին նշանակվել է Ազգային ժողովի հերթական ընտրություն:
Գոհար Աշոտի Ղումաշյանը, հանդիսանալով «Ուժեղ Հայաստան կուսակցության» անդամ, հանդես գալով նշված կուսակցության անունից, Ազգային ժողովի հերթական ընտրություն նշանակելու որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից մինչև Ազգային ժողով ընտրվելու մասին որոշումը նպատակադրվել է բարեգործության անվան տակ ընտրելու իրավունք ունեցող ՀՀ քաղաքացի Ռոզալյա Սերգեյի Աբգարյանին նվիրել հեռուստացույց, սակայն 2026 թվականի մարտի 20-ին՝ ժամը 13:48-ի սահմաններում, Սիմոն Նիկոլայի Եսայանից տեղեկանալով, որ Ռոզալյա Աբգարյանն ունի հեռուստացույց, Սիմոն Եսայանի խորհրդով, հեռուստացույցի փոխարեն բարեգործության անվան տակ անհատույց պայմանով խոստացել և վերջինիս միջոցով Ռոզալյա Աբգարյանին տվել է չպարզված չափով գումար՝ այդ կերպ ընտրության ժամանակ խախտելով բարեգործության արգելքը:
Այսպիսով, Սիմոն Եսայանը տեղեկություններ, խորհուրդներ տրամադրելու և խոչընդոտները վերացնելու եղանակով օժանդակել է Գոհար Ղումաշյանին ընտրության ժամանակ բարեգործության արգելքը խախտելուն:

Մեղադրական հոդվածները և ընտրված խափանման միջոցները

Գոհար Ղումաշյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է վարչական վերահսկողությունը, նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 221-րդ հոդվածի 1-ին մասով՝

Հանրաքվեի կամ ընտրությունների նշանակման որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից մինչև հանրաքվեի կամ ընտրությունների արդյունքների ամփոփումը (իսկ Ազգային ժողովի ընտրությունների դեպքում՝ Ազգային ժողով ընտրվելու մասին որոշումը) թեկնածուի, կուսակցության (կուսակցությունների դաշինքի) անդամի կամ լիազորված անձի, վստահված անձի, հանրաքվեի նախաձեռնող խմբի անդամի կամ լիազոր ներկայացուցչի կողմից անձամբ կամ նրանց (այդ թվում՝ կուսակցության կամ դաշինքի) անունից կամ որևէ այլ եղանակով կամ բարեգործության անվան տակ ընտրողներին, ինչպես նաև հանրաքվեի մասնակիցներին անհատույց կամ արտոնյալ պայմաններով դրամ, սննդամթերք, արժեթուղթ, ապրանք (բացի կուսակցության անվանումը կամ խորհրդանիշները կամ թեկնածուի անունը, ազգանունը կամ պատկերը բովանդակող և 3000 Հայաստանի Հանրապետության դրամը չգերազանցող արժեքով քարոզչական տպագիր և այլ նյութի կամ առարկայի) տալը (խոստանալը) կամ ծառայություններ մատուցելը (խոստանալը) կամ բարեգործության հետ միաժամանակ նախընտրական կամ հանրաքվեի քարոզչություն իրականացնելը՝ պատժվում է ազատազրկմամբ` երեքից վեց տարի ժամկետով:

Սիմոն Եսայանի նկատմամբ ընտրվել է բացակայելու արգելք խափանման միջոցը։ Վերջինիս մեղադրանք է առաջադրվել ՔՕ 46-221-րդ հոդվածների առաջին մասով։

Քեական օրենսգրքի 46-րդ հոդվածի առաջին մասի համաձայն Հանցակիցներ են համարվում կատարողը, դրդիչը, կազմակերպիչը և օժանդակողը:

Գործի հետագա ընթացքը

Դատավոր Սարգիս Պետրոսյանը որոշում է կայացրել գործը վարույթ ընդունելու մասին։ Գործով առաջին դատական նիստը նշանակվել է 2026 թվականի հունիսի 5-ին։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

Leave a Comment