ՊՍԺ-ն հաղթեց «Արսենալին» և երկրորդ տարին անընդմեջ նվաճեց Չեմպիոնների լիգայի գավաթը

Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ն երկրորդ տարին անընդմեջ նվաճեց Չեմպիոնների լիգայի գավաթը՝ եզրափակիչում պարտության մատնելով Անգլիայի չեմպիոն Լոնդոնի «Արսենալին» հետխաղային 11-մետրանոցներով։

Հանդիպման հիմնական և լրացուցիչ ժամանակներն ավարտվեցին 1:1 հաշվով։ Հանդիպման 6-րդ րոպեին աչքի ընկավ անգլիական թիմի 26-ամյա գերմանացի հարձակվող Կայ Հավերցը։

65-րդ րոպեին ՊՍԺ-ի վրացի հարձակվող Խվիչա Կվարացխելիայի նկատմամբ խախտման համար նշանակված 11-մետրանոցն արդյունավետ իրացրեց ֆրանսիացի հարձակվող Ուսման Դեմբելեն։

Հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարում իսպանացի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեի թիմը հաղթեց 4:3 հաշվով:

Leave a Comment