Պենտագոնը հնարավոր է համարել ԱՄՆ զորքերի դուրսբերումը Մերձավոր Արևելքի ռազմաբազաներից

Պենտագոնը չի բացառում Մերձավոր Արևելքում գտնվող որոշ ամերիկյան բազաներից զորքերը դուրս բերելու հնարավորությունը, որոնք վնասվել են Իրանի դեմ պատերազմի ժամանակ։ ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը այս մասին հայտարարել է Սինգապուրում ԱՄՆ դեսպանատանը լրագրողների հետ զրույցում։

Հարցին, թե արդյոք ԱՄՆ-ն քննարկում է տարածաշրջանում որոշ բազաների վերականգնումից հրաժարվելը և զորքերը դրանցից դուրս բերելը, Հեգսեթը նշել է, որ «այդ որոշումը կկայացնի նախագահ Դոնալդ Թրամփը՝ հիմնվելով այն ուղղության վրա, որը նա մտադիր է ընտրել»։ «Մենք գնահատում ենք մեր գործընկերությունը տարածաշրջանում։ Այս որոշումները կկայացվեն արդյունքի հիման վրա», – նշել է նա։

«Ներկայումս մեր զորքերը դիրքերում են և պատրաստ են անհրաժեշտության դեպքում վերսկսել գործողությունները», – հավելել է Հեգսեթը՝ վստահություն հայտնելով, որ Իրանը «կհրաժարվի իր միջուկային նկրտումներից» ԱՄՆ-ի հետ բանակցությունների ընթացքում։ «Նախագահը ստիպված կլինի այդ որոշումները կայացնել ապագայում՝ հիմնվելով այն բանի վրա, թե ինչպես կզարգանան իրադարձությունները, բայց ես վստահ եմ, որ մենք կհասնենք այնպիսի համաձայնության, որը կհամապատասխանի ամերիկյան ժողովրդի շահերին», – ասել է նա։

Leave a Comment