Հայկական կողմն ի գիտություն է ընդունել Ռուսաստանի էներգետիկայի նախարարի նամակը, սակայն դրա բովանդակությունն այնքան «սուր» չէ, որքան ներկայացնում են լրատվամիջոցները, հայտարարել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը։
«Մենք այդ տեղեկատվությունը ստացել ենք գործընկերներից, ընդունում ենք ի գիտություն, իրենց հետ ըստ անհրաժեշտության աշխատում ենք։ Բնականոն աշխատանքային հարաբերությունների մեջ ենք գտնվում, ոչինչ ավելի»,- News.am-ի հետ զրույցում նշել է նա։
Խուդաթյանի խոսքով՝ ստացված նամակի բովանդակությունն այնպիսին չէ, ինչպիսին մատուցվում է մամուլում։ «Մամուլում այդ տեղեկատվությունը շատ ավելի սուր է ներկայացվում»,- ասել է նախարարը՝ հավելելով, որ լրատվամիջոցներն այս հարցում «ուղղորդվում են ընդդիմադիր շրջանակների կողմից»։
