«Ատլետիկոն» ծաղրել է «Բարսելոնային»՝ Յամալի դիմաց առաջարկելով արևածաղկի սերմեր և համերգի տոմսեր

Մադրիդի «Ատլետիկոյին» հոգնեցրել են կատալոնական «Բարսելոնայի» կողմից հարձակվող Խուլիան Ալվարեսին ձեռք բերելու վերաբերյալ շրջանառվող ինսայդերական լուրերը։ Մադրիդյան ակումբի սոցիալական ցանցերում հեգնական հրապարակումներ են հայտնվել, որտեղ կատալոնացիների աստղեր Լամին Յամալը, Պեդրին և Ռաֆինյան պատկերված են «Ատլետիկոյի» մարզաշապիկներով՝ հայտնի ինսայդերների ոճով։

Անդրադառնալով անընդհատ շրջանառվող տրանսֆերային լուիրերին՝ մադրիդյան ակումբը Յամալի տրանսֆերի համար որպես «պաշտոնական» առաջարկ նշել է Bad Bunny-ի համերգի 4 տոմս, ABC թերթի տարեկան բաժանորդագրություն և մեկ տոպրակ արևածաղկի սերմ: Մյուս ֆուտբոլիստների համար ևս հնչել են համանման անլուրջ առաջարկներ։ Ակումբը նաև ընդգծել է, որ այս կեղծ հրապարակումների պատրաստման համար պահանջվել է ընդամենը հինգ րոպե՝ ցույց տալով, թե որքան հեշտ է ժամանակակից մեդիադաշտում ստեղծել «ինսայդներ»:

Հիշեցնենք, որ այս ամենի պատճառը շրջանառվող այն լուրերն են, ըստ որոնց՝ «Բարսելոնան» Ալվարեսի համար առաջարկել է 100 միլիոն եվրո, մինչդեռ մադրիդյան ակումբն ակնկալում է առնվազն 130 միլիոն։ Ընթացիկ մրցաշրջանում արգենտինացի հարձակվողը բոլոր մրցաշարերում անցկացրած 49 հանդիպումներում դարձել է 20 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ։ Ընդ որում՝ ֆուտբոլիստն արդեն իսկ դիմել է ակումբին՝ ամռանը հեռանալու թույլտվություն ստանալու նպատակով:

Leave a Comment