Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային.
•«Զվարթնոց» օդանավակայանում կանխվել է շուրջ մեկ միլիոն եվրոյի մաքսանենգություն, ինչի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ:
•ԿԸՀ հորդորով ՀԿ նախագահը հեռացրել է կուսակցություններից մեկի վերաբերյալ իր սկանդալային գրառումը:
•ԱՄՆ դատարանն անօրինական է համարել Քենեդիի կենտրոնի վերանվանումը Թրամփի պատվին և չեղարկել դրա փակման որոշումը:
•Վաշինգտոնը հայտարարել է որոշակի պայմանների դեպքում Իրանի նկատմամբ սահմանափակումները մեղմելու պատրաստակամության մասին:
•Ռուսական զորքերի կողմից Զապորոժիեի ռմբակոծության հետևանքով արձանագրվել են ավերածություններ, կան զոհեր և վիրավորներ: