ՇՀԿ երկրները հանդես են եկել տիեզերքը զենքից զերծ պահելու կոչով


Շանհայի համագործակցության կազմակերպությանն անդամակցող պետությունները կոչ են արել զենքից զերծ պահել տիեզերական տարածքը։


«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Սինգապուրում ընթացող «Շանգրի-Լա երկխոսություն» անվտանգության համաժողովում այս մասին հայտարարել է ՇՀԿ գլխավոր քարտուղար Նուրլան Երմեկբաևը։Նա նաև նշել է, որ ՇՀԿ անդամ պետությունները միջազգային անվտանգության սպառնալիք են համարում հակահրթիռային պաշտպանության համընդհանուր համակարգի միակողմանի և անսահմանափակ ծավալումը։


ՇՀԿ-ին անդամակցում են Բելառուսը, Իրանը, Հնդկաստանը, Ղազախստանը, Ղրղզստանը, Չինաստանը, Պակիստանը, Ռուսաստանը, Տաջիկստանը և Ուզբեկստանը։ Հայաստանն այս կազմակերպության գործընկեր երկրներից է։


 


 


Leave a Comment