Պրեմիեր լիգայի լավագույն ֆուտբոլիստն ու մարզիչը

Անգլիայի նորընծա չեմպիոն Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Դեքլան Ռայսը ճանաչվել է Պրեմիեր լիգայի ավարտված մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստը՝ BBC-ի վարկածով։ Նա Անգլիայի առաջնության 36 խաղում խփել է 4 գոլ, կատարել 7 գոլային փոխանցում։

27-ամյա անգլիացի ֆուտբոլիստը քվեարկությունում ետ է թողել «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Բրունու Ֆերնանդեշին և «Բրենթֆորդի» հարձակվող Իգոր Տիագուին։

Պրեմիեր լիգայի լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ է ճանաչվել փոխչեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» պաշտպան Նիկո Օ’Ռայլին։

Լավագույն մարզիչ է ճանաչվել իսպանացի Միկել Արտետան։ Նրա ղեկավարությամբ «Արսենալը» 22 տարվա ընդմիջումից հետո նվաճեց չեմպիոնական տիտղոսը։

Leave a Comment