Ֆուտբոլի աշխարհի առաջնությանը պատրաստվող Իրանի հավաքականը Թուրքիայում ընկերական հանդիպում է անցկացրել Գամբիայի ընտրանու հետ։
Իրանի թիմն առավելության է հասել 3:1 հաշվով Արիա Յուսեֆի, Ռամին Ռեզաեիանի և Մեհդի Թարեմիի գոլերի շնորհիվ։
Հունիս-հուլիսին ԱՄՆ-ում, Կանադայում եւ Մեքսիկայում անցկացվելիք աշխարհի առաջնության խմբային փուլում Իրանի թիմի մրցակիցները կլինեն Բելգիայի, Եգիպտոսի ու Նոր Զելանդիայի հավաքականները։