Transfermarkt-ը Էդուարդ Սպերցյանին ճանաչել է ՌՊԼ-ի լավագույն ֆուտբոլիստ

Հայաստանի ազգային հավաքականի և «Կրասնոդարի» ավագ Էդուարդ Սպերցյանը Transfermarkt-ի վարկածով ճանաչվել է Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 2025-2026 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ։

Ռուսաստանի ավարտված առաջնությունում 25-ամյա կիսապաշտպանը մասնակցել էր բոլոր՝ 30 խաղերին, դարձել 13 գոլի ու 16 գոլային փոխանցման հեղինակ։ Սպերցյանը լավագույն ցուցանիշն է գրանցել «Գոլ+փոխանցում» հաշվարկով ու կրկնել էր մեկ մրցաշրջանում գոլային փոխանցումների ռեկորդը։ Transfermarkt-ը 25 միլիոն եվրո է գնահատում Սպերցյանի արժեքը։

Leave a Comment