Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան կիսվել է Չեմպիոնների լիգայի՝ ՊՍԺ-ի դեմ կայանալիք եզրափակիչ հանդիպման սպասելիքներով:
«Մենք պետք է մեծ համարձակությամբ մոտենանք ՊՍԺ-ի դեմ խաղին։ Բոլորն աջակցում են մեզ: Մենք շատ լավ ենք վերլուծել ՊՍԺ-ի խաղը, ինչպես նաև հասկացել ենք նրանց գործողությունների տրամաբանությունը»,- նախախաղային մամուլի ասուլիսի ժամանակ նշել է իսպանացի մասնագետը։
Հիշեցնենք, որ «Արսենալն» իր պատմության մեջ միայն մեկ անգամ է հանդես եկել Չեմպիոնների լիգայի եզրափակիչում: 20 տարի առաջ նրանք 1-2 հաշվով զիջել են «Բարսելոնային»: