Աշխարհի առաջին ռակետ Յանիկ Սիներն անակնկալ պարտությամբ է ավարտել մրցելույթը թենիսի Ֆրանսիայի բաց առաջնությունում։ Երկրորդ շրջանում իտալացին մրցել է աշխարհի 56-րդ ռակետ, արգենտինացի Խուան-Մանուել Սերունդոլոյի հետ ու պարտվել 5 սեթում՝ 6:3, 6:2, 5:7, 1:6, 1:6 հաշվով։
2000 թվականից հետո առաջին անգամ «Ռոլան Գարոսի» երրորդ շրջանը կանցնի առանց աշխարհի առաջին ու երկրորդ ռակետների։ Երկրորդ ռակետ, իսպանացի Կառլոս Ալկարասը մրցաշարը բաց է թողնում վնասվածքի պատճառով։