Արցախի ներկայացուցչության շենքի առկայությունը երկու Հայաստանի ցուցիչ է, որի վրա այժմ ամբիցիաներ ունի Բաքվում գործող «Արևմտյան Ադրբեջանի» Երևանի թատրոնը, հայտարարել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության քաղխորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը՝ պատասխանելով Armenia Today-ի հարցին, թե ինչու են իշխանությունները նախաձեռնել Երևանում Արցախի ներկայացուցչության շենքն Արցախի ներկայացուցիչներից վերցնելու գործընթացը։
Նրա փոխանցմամբ՝ Ադրբեջանում վերակառուցված Երևանի ադրբեջանական գործող թատրոնի մասնաշենքերից մեկի բացումը տեղի է ունեցել ընդամենը չորս ամիս առաջ, և դրան ներկա է գտնվել երկրի մշակույթի նախարարը, հավելել է նա:
«Մարդիկ աշխատում են այնտեղ և անունը Երեւանի ադրբեջանական թատրոն։ Գործող։ Համացանցը բաց է, բոլորը կարող են մտնել նայել։ Ֆինանսավորումը կատարվում է պետության մշակույթի նախարարության կողմից»,- մատնանշել է Կարապետյանը:
