Բռնցքամարտի Հայաստանի կանանց հավաքականը Վրաստանում 5 մեդալ է նվաճել, որոնցից 2-ը՝ ոսկե

Բռնցքամարտի Հայաստանի կանանց հավաքականը Վազգեն Բադալյանի գլխավորությամբ 5 մեդալ է նվաճել Վրաստանում կայացած Իրակլի Աբաշիձեի անվան միջազգային մրցաշարում։

48 կգ քաշային Հեղինե Պետրոսյանը և 54 կգ Լուսյա Ավետիսյանը դարձել են մրցաշարի հաղթող։

Լուիզա Գրիգորյանը և Լիլիթ Միքայելյանը նվաճել են արծաթե, իսկ Անի Մուրադյանը բրոնզե մեդալներ։

Leave a Comment