ԵԱՏՄ չորս երկրների ղեկավարները Հայաստանին առաջարկում են հանրաքվե անցկացնել ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև ընտրության հարցով

ԵԱՏՄ չորս երկրների (Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի) ղեկավարները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ՝ առաջարկելով Հայաստանում հնարավորինս սեղմ ժամկետներում անցկացնել համազգային հանրաքվե։ Հայտարարությունն ընդունվել է Աստանայում ընթացող Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի շրջանակներում և հրապարակվել է Կրեմլի պաշտոնական կայէջում։

Վլադիմիր Պուտինը, Ալեքսանդր Լուկաշենկոն, Կասիմ-Ժոմարտ Տոկաևը և Սադիր Ժապարովը նշել են, որ կիսում են այն դիրքորոշումը, որ Հայաստանի քաղաքացիները պետք է հանրաքվեի միջոցով վերջնական ընտրություն կատարեն Եվրամիությանն անդամակցելու կամ Եվրասիական տնտեսական միության կազմում հետագա մնալու միջև։

«Կիսում ենք այն դիրքորոշումը, որ անհրաժեշտ է Հայաստանի Հանրապետությունում հնարավորինս կարճ ժամկետում անցկացնել համազգային հանրաքվե՝ Եվրամիությանը անդամակցելու կամ Եվրասիական տնտեսական միության կազմում հետագա մնալու հարցով»,- ասված է հայտարարության մեջ։

Հանձնարարվել է Եվրասիական միջկառավարական խորհրդին մինչև 2026 թվականի դեկտեմբերի նիստը զեկույց պատրաստել՝ Հայաստանի նկատմամբ ԵԱՏՄ պայմանագրի գործողության հնարավոր կասեցման տնտեսական հետևանքների վերաբերյալ։

Leave a Comment