Մբապեն դուրս է մնացել 2025/2026 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստների վարկանիշային աղյուսակի առաջին եռյակից

Հեղինակավոր Goal հրատարակությունը ներկայացրել է Եվրոպայի՝ 2025/2026 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստների վարկանիշային աղյուսակը։

Ցուցակը գլխավորում է Մյունխենի «Բավարիայի» հարձակվող Հարի Քեյնը։ Անգլիացի ռմբարկուն շրջանցել է իր թիմակից Մայքլ Օլիսեին, ով հանգրվանել է երկրորդ հորիզոնականում։

Լավագույն եռյակը եզրափակում է «Բարսելոնայի» երիտասարդ տաղանդ Լամին Յամալը։ Հատկանշական է, որ Մադրիդի «Ռեալի» աստղային հարձակվող Կիլիան Մբապեն այս անգամ դուրս է մնացել եռյակից՝ բավարարվելով միայն չորրորդ տեղով։

Լավագույն հնգյակը եզրափակում է Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Դեկլան Ռայսը։

Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստների թոփ-10-ը՝ ըստ Goal-ի (2025/2026 մրցաշրջան).

1. Հարի Քեյն («Բավարիա»)
2. Մայքլ Օլիսե («Բավարիա»)
3. Լամին Յամալ («Բարսելոնա»)
4. Կիլիան Մբապե («Ռեալ Մադրիդ»)
5. Դեկլան Ռայս («Արսենալ»)
6. Ուսման Դեմբելե («ՊՍԺ»)
7. Լուիս Դիաս («Բավարիա»)
8. Խվիչա Կվարացխելիա («ՊՍԺ»)
9. Բրունու Ֆերնանդեշ («Մանչեսթեր Յունայթեդ»)
10. Վիտինյա («ՊՍԺ»)։

Leave a Comment