Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին բնութագրել է որպես գործնական մարդ, ով ամեն ինչ հասկանում է։
Հիշեցնենք, Աստանայում այսօր տեղի է ունեցել ԵԱՏՄ գագաթնաժողովը, որին ․ հանդիպմանը Հայաստանը ներկայացրել է փոխվարչապետ Գրիգորյանը։
«Կարծում եմ՝ նա դրական, նորմալ, խելացի մարդ է։ Նա ամեն ինչ հիանալի հասկանում է», – ասել է Ուշակովը։
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը Եվրոպական Միության հետ ինտեգրման ուղղությամբ Երևանի ծրագրերն անվանել է Հայաստանի ինքնիշխան իրավունքը։
«Եվրոպական Միության ուղղությամբ շարժվելով, որը Հայաստանի բացարձակ ինքնիշխան իրավունքն է, Հայաստանը չի կարող և չպետք է դա անի ԵԱՏՄ երկրների ֆինանսների աշվին», – լրագրողներին ասել է Պեսկովը։
Նրա խոսքով, ԵՄ-ին մերձենալու հետ մեկտեղ, Հայաստանը վաղ թե ուշ կհայտնվի այնպիսի իրավիճակում, երբ իր ընդունած նորմերը կհակասեն Եվրասիական տնտեսական միության նորմերին։