
Եվրասիական տնտեսական միության երկրների ղեկավարները հայտարարություն են ընդունել Հայաստանի մասնակցության վերաբերյալ։ Ըստ Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովի՝ այն փոխանցվել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին։
«Չորս առաջնորդների հայտարարությունն ընդունվել է», — ասել է նա։
Այսօր Աստանայում կայացել է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նեղ և ընդլայնված կազմերով գագաթնաժողովը, որին մասնակցել են ԵԱՏՄ երկրները՝ Ռուսաստանը, Ղազախստանը, Բելառուսը, Ղրղզստանը և Հայաստանը, ինչպես նաև դիտորդ պետությունները՝ Ուզբեկստանը, Կուբան և Իրանը։