29 մայիսի 2026 – 16:10 AMT
PanARMENIAN.Net – ԵԱՏՄ երկրների ղեկավարները Հայաստանի վերաբերյալ հայտարարություն են ընդունել։ Այդ մասին հայտնել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը:
Աստանայում անցկացվել է Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստը՝ ինչպես նեղ, այնպես էլ ընդլայնված կազմերով։ Մասնակցել են ԵԱՏՄ անդամ պետությունները՝ Ռուսաստանը, Ղազախստանը, Բելառուսը, Ղրղզստանը և Հայաստանը, ինչպես նաև դիտորդ պետությունները՝ Ուզբեկստանը, Կուբան և Իրանը։
«Այնտեղ չորս ղեկավարների հայտարարություն է ընդունվել»,- լրագրողներին ասել է Ուշակովը, հայտնում է ՌԻԱ Նովոստին:
Նա նաև հավելել է, որ հայտարարությունը կհրապարակվի։
Նեղ կազմով քննարկվել է ԵՄ-ին անդամակցելու ՀՀ մտադրությունը: