«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպանը տեղափոխվում է «Բարսելոնա»

«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Բեռնարդու Սիլվան, ամենայն հավանականությամբ, կարիերան կշարունակի «Բարսելոնայում»։

Ինչպես հաղորդում է Sportitalia-ն, պորտուգալացի ֆուտբոլիստը մեկ քայլ է հեռու կատալոնական ակումբ տեղափոխվելուց։ Նշվում է, որ «Բարսելոնան» շահել է Սիլվայի համար մղվող տրանսֆերային պայքարը։

31-ամյա խաղացողը կատալոնացիների հետ կկնքի պայմանագիր, որը նախատեսված կլինի մինչև 2028 թվականը՝ ևս մեկ տարով երկարաձգելու հնարավորությամբ:

Այս մրցաշրջանում Սիլվան Անգլիայի Պրեմիեր լիգայում մասնակցել է 38 հանդիպման՝ դառնալով 2 գոլի հեղինակ։

Leave a Comment