Հայաստանի մտադիր է հետագայում ևս բարեխղճորեն մասնակցել ԵԱՏՄ աշխատանքներին. Մհեր Գրիգորյան

Հայաստանի մտադիր է հետագայում ևս բարեխղճորեն մասնակցել ԵԱՏՄ աշխատանքներին՝ հիմնվելով փոխադարձ հարգանքի, իրավահավասար գործընկերության և ԵԱՏՄ անդամ բոլոր պետությունների ազգային շահերը հաշվի առնելու վրա, Աստանայում Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի հերթական նիստում հայտարարել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:

«Մենք բազմիցս հաստատել ենք և հաստատում ենք Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միության շրջանակներում փոխշահավետ համագործակցության հանձնառությունը՝ մեր երկրների և ամբողջ տարածաշրջանի տնտեսական կայունության ու տնտեսական զարգացման կայունության ապահովման նպատակով», – ասել է Գրիգորյանը։

Ընդգծելով Եվրասիական տնտեսական ֆորումի թեմատիկայի արդիականությունը, փոխվարչապետ Մհեր Գրիգոյանը նշել է. «Այսօր արհեստական բանականության տեխնոլոգիաների զարգացումն ու ներդրումը դառնում են մեր երկրների տնտեսությունների մրցունակության բարձրացման և տեխնոլոգիական ինքնիշխանության ամրապնդման հիմնական գործոններից մեկը?։

«Ծառայությունների առևտրի ազատականացումը շարունակում է մնալ ԵԱՏՄ շրջանակներում տնտեսական ինտեգրման խորացման հիմնական շարժիչ ուժերից մեկը։ Միաժամանակ, ազգային կարգավորման առանձին բաղադրիչներ դեռևս պահանջում են ավելի գործնական համաձայնեցում, ինչը, իր հերթին, կստեղծի լրացուցիչ հնարավորություններ ԵԱՏՄ անդամ պետությունների համագործակցության ամրապնդման, կարգավորող մեխանիզմների կանխատեսելիության և թափանցիկության բարձրացման, ինչպես նաև բիզնեսի համար ավելի բարենպաստ պայմանների ձևավորման համար», – նշել է Գրիգորյանը։

Հայաստանի փոխվարչապետն ասել է, որ ԵԱՏՄ շրջանակներում համագործակցության ևս մեկ կարևոր ուղղություն է երրորդ երկրների հետ առևտրատնտեսական կապերի դիվերսիֆիկացումը. «Անհրաժեշտ է նշել ազատ առևտրի մասին գործող համաձայնագրերի արդյունավետ և լիարժեք իրականացման, ինչպես նաև նոր համաձայնագրերի շուրջ բանակցային գործընթացի առաջմղման առանձնահատուկ նշանակությունը: Անկասկած, այս ուղղությամբ զարգացման հիմնական գործոններից մեկը տրանսպորտային կապերի դիվերսիֆիկացումն է, ինչը միանշանակ զգալի խթան կհաղորդի ապրանքաշրջանառության աճին»։

Leave a Comment