Ռուսաստանը Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) բոլոր պետությունների հետ գործընկերության խորացումը համարում է առաջնահերթություն, հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:
«ԵԱՏՄ բոլոր պետությունների հետ դաշնակցային կապերի խորացումը Ռուսաստանի համար բացարձակ առաջնահերթություն է։ Եվ մենք մտադիր ենք շարունակել անել հնարավոր ամեն ինչ՝ եվրասիական տարածքում ինտեգրացիոն գործընթացների զարգացմանը նպաստելու համար», – ասել է նա՝ ելույթ ունենալով Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում։