Հայաստանի ազգային հավաքականի նախկին դարպասապահ Ռոման Բերեզովսկին «РБ Спорт»-ի հետ զրույցում մեկնաբանել է շրջանառվող տեղեկությունն այն մասին, որ ազգային թիմի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը կերկարաձգի պայմանագիրը Միլանի «Ինտերի» հետ։
ԶԼՄ-ների տեղեկություններով՝ 37-ամյա հայ ֆուտբոլիստը նոր համաձայնագիր կկնքի իտալական ակումբի հետ մինչև 2027 թվականը՝ չնայած կարիերան ավարտելու մասին մտքերին։
«Իհարկե, ես շատ ուրախ եմ, որ Հենրիխը կերկարաձգի պայմանագիրն «Ինտերի» հետ։ Ոչ մի կասկած չկա, որ նա ևս առնվազն մեկ տարի կուրախացնի բոլորիս այս մեծագույն իտալական ակումբում իր խաղով: Ինձ թվում է՝ այս նորությունն էլ ավելի կմեծացնի հետաքրքրությունը ֆուտբոլի նկատմամբ Մխիթարյանի երկրպագուների շրջանում, որոնք շատ են ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ աշխարհում»,- ասել է Բերեզովսկին։
Նշենք, որ ավարտված մրցաշրջանում հայ ֆուտբոլիստը մասնակցել է 39 հանդիպման՝ դառնալով 4 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։ Նրա գործող պայմանագրի ժամկետը ավարտվում է այս տարվա հունիսի 30-ին։
Հիշեցնենք, որ 2025/26 մրցաշրջանի արդյունքներով միլանյան թիմը հռչակվել է Իտալիայի չեմպիոն։