Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հայտարարել է, որ Ռումինիայում անօդաչու թռչող սարքի խոցումը ցույց է տալիս արևելյան թևում ՆԱՏՕ-ի ներկայության ամրապնդման անհրաժեշտությունը:
«Միջադեպը ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ մեզ անհրաժեշտ է ՆԱՏՕ-ի ուժեղ ներկայություն մեր արևելյան թևում: Մենք պատրաստ ենք պաշտպանել դաշինքի տարածքը», – գրել է Մերցը X-ում:
Ավելի վաղ Ռումինիայի պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ Գալացի քաղաքում անօդաչու թռչող սարք է ընկել բնակելի շենքի տանիքին։ Բուխարեստը միջադեպի համար մեղադրել է Ռուսաստանին։ Երկրի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ կանչել է Ռուսաստանի դեսպանին՝ նրան տեղեկացնելու դիվանագիտական մակարդակով ձեռնարկվելիք միջոցառումների մասին։