«Մանչեսթեր Սիթիի» կենտրոնական պաշտպան Ռուբեն Դիաշը Պեպ Գվարդիոլայի՝ գլխավոր մարզչի պաշտոնից հեռանալուց հետո իրեն այնքան էլ հարմարավետ չի զգում թիմում։
Պորտուգալացին արդեն հանձնարարել է իր գործակալներին ուսումնասիրել այլ ակումբ տեղափոխվելու հնարավոր տարբերակները: Այս մասին հաղորդում է Caught Offside-ը։
29-ամյա ֆուտբոլիստի շուրջ ստեղծված իրավիճակին հետևում են Մադրիդի «Ռեալը», ՊՍԺ-ն և Մյունխենի «Բավարիան»: Դիաշը նոր մարտահրավերներ ընդունելու մեծ ցանկություն ունի, ինչի պատճառով կարող է հրաժեշտ տալ մանչեսթերյան ակումբին արդեն առաջիկա ամռանը։
Նշենք, որ ընթացիկ մրցաշրջանում պաշտպանը «Մանչեսթեր Սիթիի» կազմում բոլոր մրցաշարերում մասնակցել է 33 հանդիպման՝ դառնալով երկու գոլի հեղինակ:
Նրա գործող պայմանագիրն անգլիական ակումբի հետ նախատեսված է մինչև 2029 թվականի ամառ: