Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանին ընդունել է Վրաստանի Պետական անվտանգության ծառայության նորանշանակ ղեկավար Գելա Գելաձեն:
Դեսպանը շնորհավորել է Գ. Գելաձեին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ մաղթելով հաջողություններ և արդյունավետ գործունեություն։ Հանդիպմանն անդրադարձ է կատարվել երկու երկրների պատկան մարմինների համագործակցությանը։