«Ռեալը» մոտ ապագայում կարող է պայմանագիր կնքել ՊՍԺ-ի կիսապաշտպանի հետ

Մադրիդի «Ռեալը» մոտ ապագայում կարող է պայմանագիր կնքել ֆրանսիական ՊՍԺ-ի կիսապաշտպան Ժոաու Նևեշի հետ։ Հայտնի գործակալ Ժորժե Մենդեշը նրա ծառայություններն է առաջարկել մադրիդյան ակումբին։ Այս մասին սոցիալական ցանցերում հայտնում է The Touchline-ը։

Աղբյուրի տեղեկություններով՝ Մենդեշը կապ է հաստատել «Ռեալի» ներկայացուցիչների հետ՝ քննարկելով 21-ամյա պորտուգալացիու տեղափոխության հնարավորությունները։ Գործակալը վստահ է, որ Նևեշն իդեալական համալրում կդառնա մադրիդյան ակումբի միջին գիծն ուժեղացնելու համար։ Այնուամենայնիվ, մադրիդցիներն առայժմ պատրաստ չեն բանակցել Նևեշի տրանսֆերի շուրջ, քանի որ ակումբի գլխավոր նպատակակետն այս պահին «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ռոդրիի ձեռքբերումն է։

Ընթացիկ մրցաշրջանում Ժոաու Նևեշը ՊՍԺ-ի կազմում անցկացրել է 37 հանդիպում՝ դառնալով 7 գոլի և 4 արդյունավետ փոխանցման հեղինակ։ Transfermarkt պորտալի տվյալներով՝ երիտասարդ ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատվում է 110 միլիոն եվրո։

Leave a Comment