Ռուսաստանում արգելել են 64.5 միլիոն շիշ հայկական «Ջերմուկ» հանքային ջրերի իրացումը։ Այս մասին հայտնել է ՏԱՍՍ գործակալությունը։
Այսպես, «Ռոսպոտրեբնադզոր»-ը «Ազնիվ նշան» մակնշման համակարգի պետական օպերատորին հանձնարարական է ուղարկել 64.5 միլիոն շիշ «Ջերմուկ» հանքային ջրերի իրացումը Ռուսաստանում արգելելու մասին։
Նշվում է, որ նման որոշման համար հիմք է հանդիսացել ջրում հիդրոկարբոնատների, քլորի և սուլֆատների պարունակության գերազանցումը։