Պուտինը և Լուկաշենկոն քննարկել են Հայաստանի թեման ԵԱՏՄ առաջնորդների հանդիպման ժամանակ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Աստանայում ԵԱՏՄ առաջնորդների հանդիպման շրջանակներում կարճատև զրույց են ունեցել Հայաստանում ստեղծված իրավիճակի վերաբերյալ, հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Նրանք երեկ մի քանի անգամ զրուցել են նիստի ընթացքում։ Կարճատև կարծիքների փոխանակում է եղել Հայաստանի վերաբերյալ, բայց բովանդակային քննարկում չի եղել. պարզապես ժամանակ չի եղել», – լրագրողներին ասել է Պեսկովը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Հայաստանի թեման բարձրացվել է Պուտինի և Լուկաշենկոյի զրույցների ժամանակ։

Նա նաև հավելել է.

«Բայց միևնույն ժամանակ, ոչ պաշտոնական ճաշի ժամանակ նրանք բոլորը հնարավորություն ունեցան միասին շատ լավ զրույց ունենալ, բավականին երկար զրույց»։

Leave a Comment