Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի միջև առանձին հանդիպում Աստանայում նախատեսված չէ, բայց նրանք կարող են բանակցություններ վարել, եթե անհրաժեշտ համարեն, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Առանձին հանդիպում (Պուտինի և Գրիգորյանի միջև – խմբ.) նախատեսված չէ, բայց եթե նրանք ցանկանան, կարող են շատ լավ խոսել», – լրագրողներին ասել է նա։