Աննա Պողիկյանի նկարները վերածվել են գորգերի. յուրօրինակ ցուցահանդես Երևանում․ «Հայագիտակ»

Միջազգային ճանաչում ունեցող եգիպտահայ արվեստագետ Աննա Պողիկյանի գործերը ցուցադրվում են աշխարհի հռչակավոր պատկերասրահներում, Հայաստանում նա ներկայանում է առաջին անգամ։ Ցուցահանդեսի ինքնատիպությունն այն է, որ Պողիկյանի նկարներն այս անգամ վերածվել են գորգերի։

Այս հարցում նրան օգնել են արցախցի հմուտ գորգագործները, ովքեր կարողացել են հաղթահարել սովորական նախշերով ու գույներով հյուսելու դարավոր ավանդույթը։

Սիմետրիկ նախշերի ու 20 գույնի փոխարեն նրանք հատուկ սխեմաներ և ներկի ավելի քան 50 երանգ են օգտագործել՝ ստանալով Պողիկյանի ֆանտաստիկ նկարները՝ գորգի տեսքով։

Ավելի քան մեկ տարի տևած աշխատանքները կազմակերպել ու հովանավորել է «Ահա կոլեկտիվ» հիմնադրամի նախագահ Նաիրի Խաչատուրյանը, ով նաև ցուցադրության համադրողն է։

Leave a Comment