Fox News-ին տված հարցազրույցում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը իրանցիներին անվանել է լավ բանակցողներ։
«Մենք բանակցություններ ենք վարում։ Նրանք շատ լավ բանակցողներ են, նրանք շատ հմուտ են», – ասել է նա՝ պնդելով, որ «ԱՄՆ-ը ունի բոլոր խաղաքարտերը» և որ Վաշինգտոնը «ռազմական հաղթանակ է տարել» Իսլամական Հանրապետության հետ հակամարտությունում։
Ամերիկացի առաջնորդը հավելել է, որ եթե Թեհրանի հետ հնարավոր «գործարքը լավ չստացվի» ԱՄՆ-ի համար, ԱՄՆ զինված ուժերը կարող են վերսկսել ռազմական գործողությունները Իրանի դեմ։
Ավելի վաղ Axios-ը, հղում անելով աղբյուրներին, հայտնել էր, որ ԱՄՆ-ի և Իրանի բանակցողները համաձայնության են եկել փոխըմբռնման հուշագրի նախագծի շուրջ։