2025/26 մրցաշրջանի տասը լավագույն տրանսֆերները

Հեղինակավոր Goal-ը ներկայացրել է 2025/26 մրցաշրջանի լավագույն տրանսֆերների վարկանիշային աղյուսակը։

Վարկանիշը գլխավորում է Լուիս Դիասը, որի տեղափոխության համար անցած ամռանը Մյունխենի «Բավարիան» 70 միլիոն եվրո էր վճարել անգլիական «Լիվերպուլին»։ Ընթացիկ մրցաշրջանում Դիասն անցկացրած 51 հանդիպումներում դարձել է 26 գոլի և 23 գոլային փոխանցման հեղինակ։

Երկրորդ հորիզոնականում Ռայան Շերկիի տրանսֆերն է «Մանչեսթեր Սիթի», որն անգլիական ակումբի վրա արժեցել է 36,5 միլիոն եվրո։

Լավագույն եռյակը եզրափակում է Դոնիել Մալենը։ Ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում վարձավճարով «Ռոմա» տեղափոխվելուց հետո նա 20 խաղում խփել է 15 գոլ։

Goal-ի վարկածով լավագույն տրանսֆերների ամբողջական տասնյակը․

1.Լուիս Դիաս (դեպի «Բավարիա»)
2.Ռայան Շերկի (դեպի «Մանչեսթեր Սիթի»)
3.Դոնիել Մալեն (դեպի «Ռոմա»)
4.Յան Դիոմանդե (դեպի «Լայպցիգ»)
5.Գրանիտ Ջակա (դեպի «Սանդերլենդ»)
6.Ժոան Գարսիա (դեպի «Բարսելոնա»)
7.Ջոնաթան Տա (դեպի «Բավարիա»)
8.Լուիս Սուարես (դեպի «Սպորտինգ Լիսաբոն»)
9.Լուկա Մոդրիչ (դեպի «Միլան»)
10.Լուկա Վուշկովիչ (դեպի «Համբուրգ»)։

Leave a Comment