Վլադիմիր Զելենսկին դեռևս պատասխան չի ստացել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին և ԱՄՆ Կոնգրեսին ուղղված իր նամակին՝ Ուկրաինայի հակաօդային պաշտպանության համակարգերի պակասի վերաբերյալ, հաղորդում է NBC News-ը։
Հեռուստաալիքի տվյալներով՝ ԱՄՆ-ից նամակի վերաբերյալ դեռևս մեկնաբանություններ չեն ստացվել։ Իր հերթին, Զելենսկին հայտարարել է, որ նամակը Վաշինգտոնի հաստատություններին է հանձնվել երեքշաբթի օրը։
Անցյալ երկուշաբթի Զելենսկին իշխող «Ժողովրդի ծառա» կուսակցության Գերագույն Ռադայի պատգամավորների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ ԱՄՆ-ն հրթիռներ է վաճառում «բավականին սահմանափակ քանակությամբ», ուստի, ինքը կփորձի «ավելի համառորեն» աշխատել այս ուղղությամբ։
Չորեքշաբթի օրը հաղորդվել է, որ Զելենսկին շտապ նամակ է ուղարկել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին և ԱՄՆ Կոնգրեսին, որում նշել է ՀՕՊ համակարգերի կրիտիկական պակասը։ Նամակում Զելենսկին բողոքել է, թե որքան «ցավոտ» է տեսնել Patriot մարտկոցները առանց հրթիռների։