
Այս գիշեր Ռումինիայի Գալաց քաղաքում ԱԹՍ-ն ընկել է բազմաբնակարան շենքի տանիքին։ Ռումինիայի պաշտպանության նախարարությունում հայտարարել են, որ խոսքը ռուսական անօդաչուի մասին է։
«Մայիսի 28-ի լույս 29-ի գիշերը Ռուսաստանի Դաշնությունը վերսկսել է անօդաչու թռչող սարքերով հարձակումները Ուկրաինայի քաղաքացիական եւ ենթակառուցվածքային օբյեկտների վրա՝ Ռումինիայի հետ գետով անցող սահմանի մերձակայքում։ Այդ անօդաչու սարքերից մեկը անցել է Ռումինիայի օդային տարածք։ Ռադարը դրան հետեւել է մինչեւ Գալաց քաղաքի հարավային հատվածը, երբ այն բախվելէ բազմաբնակարան շենքի տանիքին, ինչի հետեւանքով հրդեհ է բռնկվել»,- Ռումինիայի ՊՆ հայտարարարությունն է մեջբերում BBC-ին։
Ռումինիայի արտակարգ ծառայությունների տվյալներով՝ միջադեպի հետեւանքով տուժել է երկու մարդ, նրանց տեղում օգնություն է ցուցաբերվել։
Ըստ Ուկրաինայի ԶՈւ օդային ուժերի` այդ պահին Ռուսաստանը ԱԹՍ-ներով զանգվածային հարձակում էր իրականացնում Օդեսայի մարզի վրա (Գալացը գտնվում է այդ շրջանից ոչ հեռու)։