Գյումրու դեպքերով ձերբակալված Հովեյան եղբայրներն արդարացվեցին • Tribune.am

Երկար ու ձիգ պայքարից հետո վերջապես Կարեն և Կարուշ Հովեյաններն արդարացվեցին հենց նախաքննության փուլում: Այս մասին տեղեկանում ենք փաստաբան Արսեն Բաբայանից։

«Թեև եղբայրները երկու ամիս բանտում անցկացրեցին, սակայն վերջապես Շիրակի մարզի դատախազությունը ընդունեց առաջին օրվանից մեր պնդումը, որ նրանք որևէ հանցանք չեն կատարել:

Հիշեցնեմ, որ գյումրեցի եղբայրներին ձերբակալել էին Գյումրու քաղաքապետի ձերբակալման օրը, քաղաքապետարանի բակից այն մեղադրանքով, թե վերջիններս մասնակցել են զանգվածային անկարգությունների և միջամտել են քրեական գործի քննությանը:

Այսպիսով հաստատվեց, որ Կարենն ու Կարուշը որեէ հանցանք չէին կատարել»:

Leave a Comment