Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսն ակումբի ղեկավարի առաջիկա ընտրություններին ընդառաջ խոսել է իր կատարած աշխատանքի և նպատակների մասին։
«Քանի դեռ ես մնում եմ «Ռեալի» նախագահի պաշտոնում, աշխարհի լավագույն խաղացողները հանդես են գալու այստեղ։ Երկու տարուց էլ քիչ ժամանակ է անցել այն պահից, երբ մենք նվաճեցինք Լա լիգայի մեր 36-րդ տիտղոսն ու հաղթեցինք Չեմպիոնների լիգայում։ Մենք ամբողջ ուժով և էնտուզիազմով աշխատում ենք ուժեղ թիմ կառուցելու և մեր նպատակներին հասնելու համար և պատրաստ ենք շարունակել հաղթել»,- Պերեսի խոսքերն է մեջբերում The Touchline-ը։
Հիշեցնենք, որ «Ռեալը» 2025/26 մրցաշրջանն ավարտել է առանց տիտղոսների։
Մադրիդյան ակումբի նախագահի ընտրությունները կկայանան կիրակի՝ հունիսի 7-ին։ Ղեկավար պաշտոնի համար Ֆլորենտինո Պերեսի հետ կպայքարի Էնրիկե Ռիկելմեն։