Թեհրանի նկատմամբ Վաշինգտոնի սահմանափակումների վերացման գործընթացը կլինի դանդաղ։ ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը այս մասին հայտարարել է Սպիտակ տանը լրագրողների համար կազմակերպված ճեպազրույցի ժամանակ։
«Կրկնում եմ, ես չեմ հրապարակի գործարքի (կարգավիճակը), բայց կելնեմ այն ենթադրությունից, որ դա տեղի կունենա շատ դանդաղ», – ասել է նա՝ պատասխանելով Իրանի միջուկային ծրագրի հետ կապված հարցերի լուծումից առաջ ամերիկյան սահմանափակող միջոցառումները չեղարկելու հնարավորության մասին հարցին։