Նիդերլանդների ազգային հավաքականը հրապարակել է այն ֆուտբոլիստների ցանկը, որոնք կմասնակցեն այս ամռանը կայանալիք աշխարհի առաջնությանը։
Գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանի գլխավորած մարզչական շտաբը ազգային թիմ է հրավիրել հետևյալ խաղացողներին․
Դարպասապահներ․ Մարկ Ֆլեկեն («Բայեր»), Ռոբին Ռուֆս («Սանդերլենդ»), Բարտ Վերբրյուգեն («Բրայթոն»)։
Պաշտպաններ․ Վիրջիլ վան Դայկ («Լիվերպուլ»), Ջորել Հատո («Չելսի»), Յան-Պոլ վան Հեկե («Բրայթոն»), Յուրիեն Թիմբեր («Արսենալ»), Միկի վան դե Վեն («Տոտենհեմ»), Նաթան Ակե («Մանչեսթեր Սիթի»), Դենզել Դումֆրիս («Ինտեր»)։
Կիսապաշտպաններ․ Ֆրենկի դե Յոնգ («Բարսելոնա»), Ռայան Գրավենբերխ («Լիվերպուլ»), Տյոն Կոպմեյներս («Յուվենտուս»), Տիջանի Ռեյնդերս («Մանչեսթեր Սիթի»), Մատս Վիֆեր («Բրայթոն»), Մարտեն դե Ռոն («Ատալանտա»), Գուս Տիլ (ՊՍՎ), Կվինտեն Թիմբեր («Մարսել»)։
Հարձակվողներ․ Մեմֆիս Դեպայ («Կորինտիանս»), Կոդի Գակպո («Լիվերպուլ»), Բրայան Բրոբի («Սանդերլենդ»), Ջասթին Կլյուիվերտ («Բորնմութ»), Կրիսենսիո Սամերվիլ («Վեսթ Հեմ»), Վաուտ Վեգհորստ («Այաքս»), Նոա Լանգ («Նապոլի»), Դոնիել Մալեն («Ռոմա»)։
Աշխարհի առաջնության խմբային փուլում Նիդերլանդների ընտրանին ընդգրկված է F խմբում, որտեղ կմրցի Ճապոնիայի, Շվեդիայի և Թունիսի հավաքականների հետ։