Տոնական զորահանդեսին ցուցադրվեցին նաև հայրենական ռազմարդյունաբերության կարևոր նմուշներ․ Մխիթար Հայրապետյան

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանն ֆեյսբուքի իր էջում գրել է.

«Հանրապետության օրվա առիթով անցկացված տոնական զորահանդեսին ցուցադրվեցին նաև հայրենական ռազմարդյունաբերության կարևոր նմուշներ։

Շնորհակալ եմ մեր բոլոր ռազմարդյունաբերողներին իրենց նորարարության, համառ աշխատանքի և նվիրվածության համար։

Հ.Գ. Լուսանկարում պատկերված է «ԴԱՎԱՐՈ» ընկերության կողմից արտադրված հետախուզահարվածային «ԴԵՎ-3» ԱԹՍ-ն»։

Leave a Comment