Հայկական գյուղմթերքը վերջին շրջանում չի համապատասխանել ԵԱՏՄ-ի պահանջներին. «Ռոսսելխոզնադզոր»

Հայկական գյուղմթերքը վերջին շրջանում չի համապատասխանել ԵԱՏՄ-ի և Ռուսաստանի բուսասանիտարական պահանջներին, թեև այն դրա իրացման հիմնական շուկան է: Այս մասին հայտնել է «Ռոսսելխոզնադզոր»-ը:

Գերատեսչությունից հստակեցրել են, որ Հայաստանում 2019 թվականին կառավարության կառուցվածքային բարեփոխումների արդյունքում լուծարվել է գյուղատնտեսության նախարարությունը։ Գյուղոլորտի պետական քաղաքականության հարցերը դրվել են էկոնոմիկայի նախարարության վրա։ 

Կարելի է ենթադրել, որ Հայաստանի էկոնոմիկայի նախարարությունը չի կարողանում գլուխ հանել գյուղատնտեսության նախարարության լուծարումից հետո իրեն վերապահված լիազորություններից։ 

Մայիսի 30-ից «Ռոսսելխոզնադզորը» սահմանափակում է Հայաստանից պտուղ-բանջարեղենի ներկրումը, մայիսի 22-ից գործում են ծաղիկների ներմուծման սահմանափակումներ:

 

Leave a Comment