Հռոմի «Լացիոն» հայտարարել է գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարիի պաշտոնանկության մասին։ Ակումբի և իտալացի մասնագետի միջև պայմանագիրը խզվել է փոխադարձ համաձայնությամբ։
Հատկանշական է, որ Սարիի համար սա արդեն երկրորդ հեռացումն է մայրաքաղաքային ակումբից։ Առաջին անգամ նա այդ ճակատագրին էր արժանացել 2024 թվականի մարտին։
Իտալիայի Ա Սերիայի ավարտված մրցաշրջանում «Լացիոն» վաստակել է 54 միավոր՝ զբաղեցնելով աղյուսակի միայն 9-րդ հորիզոնականը։
Ըստ շրջանառվող լուրերի՝ Սարիի փոխարեն հռոմեական թիմի ղեկը կստանձնի Ջենարո Գատուզոն։ Ինչ վերաբերում է հեռացված մասնագետին, ապա նա արդեն համաձայնության է եկել Բերգամոյի «Ատալանտայի» հետ։