Ավարտվեց ՀՀ Պրեմիեր լիգայի հերթական մրցաշրջանը:
Վերջին տուրին արդեն չեմպիոնի կարգավիճակով մոտեցած «Արարատ-Արմենիան» նվազագույն՝ 1-0 հաշվով հաղթեց «Գանձասարին»։ «Փյունիկը» կամային հաղթանակ տարավ «Վանի» նկատմամբ՝ 2-1 հաշվով։
Զուգահեռաբար ընթացող խաղում «Նոան» հյուրընկալվելիս 5-0 հաշվով ջախջախեց «Ուրարտուին»։
Այսպիսով, Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիան» (60 միավոր) մեր երկիրը կներկայացնի Չեմպիոնների լիգայի որակավորման փուլում։
Մրցաշարային աղյուսակում համապատասխանաբար 2-ից 4-րդ տեղերը զբաղեցրած «Նոան» (56 միավոր), «Փյունիկը» (55 միավոր) և «Ալաշկերտը» (53 միավոր) իրենց եվրագավաթային պայքարը կսկսեն Կոնֆերենցիաների լիգայի խաղարկության որակավորման փուլից։