Նոր բանակ՝ նոր գաղափարաբանությամբ․ զորահանդես Հանրապետության հրապարակում

Հանրապետության օրվան նվիրված տոնական զորահանդեսը վերածվել է  ոչ միայն հանդիսավոր ռազմական արարողության, այլև լայնածավալ հաշվետվության՝ վերջին տարիներին Զինված ուժերի վերափոխման մասին։ Պաշտպանական գերատեսչությունը հանրությանն է ներկայացրել սպառազինության նոր համալրումները՝ տարբեր տեսակի զինտեխնիկա և անօդաչու թռչող սարքեր, որոնք ընդգծում են բանակի տեխնոլոգիական արդիականացման ընթացքը։

Զորահանդեսից հետո ռազմական տեխնիկան տեղափոխվել է մայրաքաղաքի գլխավոր փողոցներ՝ բաց ցուցադրության՝ հնարավորություն տալով քաղաքացիներին մոտիկից ծանոթանալու հայկական զինանոցի վերջին համալրումներին։

Leave a Comment