ԱՄՆ-ն և Իրանը համաձայնության են եկել հուշագրի նախագծի շուրջ․ ԶԼՄ – armeniatoday.am

ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցողները համաձայնության են եկել 60-օրյա փոխըմբռնման հուշագրի նախագծի շուրջ, հայտնում է Axios-ը՝ հղում անելով աղբյուրներին։

Նշվում է, որ այն սպասում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հաստատմանը, Իրանի ղեկավարությունը նույնպես դեռևս չի հաստատել համաձայնեցված նախագիծը։

Աղբյուրի համաձայն, այն նախատեսում է հրադադարի երկարաձգում և Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների մեկնարկ։

Հրապարակման համաձայն, համաձայնագրի նախագիծը համաձայնեցվել է մայիսի 26-ին, «սակայն երկու կողմերն էլ պետք է ստանային բարձր ղեկավարության հաստատումը»։
Ըստ աղբյուրի՝ նախագիծը նախատեսում է Հորմուզի նեղուցի բացում, Հորմուզի նեղուցով նավագնացությունը կլինի «անսահմանափակ»։

Հուշագրում Իրանը պարտավորվում է բանակցել ուրանի հարստացման և իր պաշարներից հրաժարվելու հարցի շուրջ։ Նշվում է, որ հուշագրի նախագծի պայմանների համաձայն՝ Իրանը պարտավոր կլինի 30 օրվա ընթացքում մաքրել Հորմուզի նեղուցի ականները։
ԱՄՆ-ն պարտավորվում է «քննարկել» Իրանի ակտիվների ազատումը և պատժամիջոցների վերացումը։

Հուշագրի նախագծի համաձայն՝ ԱՄՆ-ն կվերացնի Իրանի շրջափակումը։ Նշվում է, որ շրջափակումը կվերացվի, երբ վերականգնվի Հորմուզի նեղուցով նավագնացությունը։

Leave a Comment