ԱՄՆ-ն և Իրանը նախնական համաձայնության են եկել 60-օրյա հրադադարի շուրջ, սակայն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դեռևս վերջնական համաձայնություն չի տվել, հայտարարում է Axios-ը։
Հրապարակման աղբյուրների համաձայն՝ համաձայնագիրը նախատեսում է հակամարտության սրացման դադարեցում և Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների մեկնարկ։ Իրանը նաև պարտավոր կլինի վերականգնել Հորմուզի նեղուցով ազատ նավարկությունը, հեռացնել ականները և հրաժարվել միջուկային զենքի մշակումից։
Ի պատասխան՝ ԱՄՆ-ն նախատեսում է աստիճանաբար վերացնել ծովային շրջափակումը և քննարկել պատժամիջոցների մեղմացումը և իրանական ակտիվների սառեցումը։ Վերջնական որոշումը այժմ կախված է Թրամփից, ով խնդրել է մի քանի օր՝ հարցը քննարկելու համար։
