ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները կփորձի արգելափակել Իրանի երկու հիմնական ավիաընկերությունների գործունեությունը։
«Մենք նաև կփակենք վայրէջքի կետերի, վառելիքի լիցքավորման և տոմսերի վաճառքի հնարավորությունը իրանական երկու խոշոր ավիաընկերությունների համար», – գրել է ԱՄՆ ֆինանսների նախարարը X-ում:
Նա չի մանրամասնել, թե որ ընկերությունների մասին է խոսքը:
Իրանական խոշորագույն ավիափոխադրողներն են Mahan Air-ը և Iran Air-ը: