ՌԴ ԱԳՆ-ն գնահատել է Հայաստանի հայտարարությունները Ռուսաստանի հետ համագործակցությունը պահպանելու ցանկության մասին

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Մոսկվան Հայաստանի հետ հարաբերությունների հետագա զարգացման վերաբերյալ իր եզրակացությունները կհիմնի գործողությունների, այլ ոչ թե խոսքերի վրա։

«Մենք լսում ենք հայ պաշտոնյաների հայտարարությունները՝ Երևանի՝ Ռուսաստանի հետ հարաբերությունները պահպանելու մտադրության մասին, և որ նրանք թույլ չեն տա որևէ մեկին օգտագործել հանրապետությունը մեր երկրի դեմ։ Այնուամենայնիվ, մենք սովոր ենք դատել ոչ միայն խոսքերով, այլև գործողություններով…», – ասել է Զախարովան ճեպազրույցի ժամանակ։

Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասուլիսում անդրադարձել էր ռուսական կողմի հայտարարություններին ու նշել, որ Երևանը Մոսկվայի հետ բոլոր հարցերը, այդ թվում՝ գազի հնարավոր գնային փոփոխությունների շուրջ քննարկումները, պատրաստվում է լուծել։

 

Leave a Comment